Բենեդիկտ Քամբերբեթչը երեք անգամ թունավորվել է «Շան իշխանությունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

17:11   10 նոյեմբերի, 2021

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը խոստովանել է, որ «Շան իշխանությունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ երեք անգամ թունավորվել է նիկոտինից: «Շերլոք»-ի աստղը ցանկացել է առավելագույնս մտնել խոշոր ագարակի սեփականատիրոջ դերի մեջ, ուստի շատ հաճախ է ինքնափաթեթ գլանակ ծխել։

«Ես երեք անգամ թունավորվել եմ նիկոտինից։ Իսկապես սարսափելի է, երբ ստիպված ես շատ ծխել», - խոստովանել է «Շերլոքի» աստղը։

Esquire-ին տված հարցազրույցում Քամբերբեթչը հավելել է, որ աշխատանքում հեշտ ուղիներ չի փնտրում։

«Իմ հիմնական մոտիվացիան աշխատանքի հանդեպ սերս է։ Եվ ես ուզում եմ այն լավ անել», – հավելել է դերասանը։

Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի ֆիլմը հիմնված է ամերիկացի գրող Թոմաս Սեւիջի 1967 թվականի համանուն վեպի վրա: Գլխավոր դերերում հանդես են գալիս Բենեդիկտ Քամբերբեթչը, Քիրստեն Դանստը եւ Ջեսի Պլեմոնսը։ ԱՄՆ-ում ֆիլմի սահմանափակ վարձույթը կսկսվի նոյեմբերի 17-ին, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին ֆիլմը կթողարկվի Netflix-ում:



© NEWS.am STYLE