Օփրա Ուինֆրին հեռացրել է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի հետ սկանդալային հարցազրույցը

18:11   10 նոյեմբերի, 2021

Ամերիկացի լրագրող Օփրա Ուինֆրին իր YouTube-ալիքից հեռացրել է արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ աղմկահարույց հարցազրույցը: Ինչպես գրում է Elle-ը՝ վկայակոչելով թագավորական փորձագետներին, հնարավոր է՝ Ուինֆրին վախենում է դժգոհության ալիքից եւ վարկանիշների անկումից, եթե պարզվի, որ այդ հարցազրույցը կարող էր Եղիսաբեթ II թագուհու առողջության վատթարացման պատճառ դառնալ:

Эксперты по языку тела проанализировали интервью Меган Маркл и принца  Гарри: "Слезы Меган были настоящими" | СПЛЕТНИК

Սաքսեքսի դուքսերի հետ հարցազրույցը լույս է տեսել ընթացիկ տարվա մարտի սկզբին։ Այն հավաքել է ավելի քան 17 մլն դիտում եւ շոկի է ենթարկել ոչ միայն հասարակությանը, այլեւ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին:

Հարցազրույցում Մեգանը եւ Հարին մի քանի սենսացիոն հայտարարություններ են արել: Նրանք պատմել են, որ թագավորական ընտանիքի ավագ անդամի կողմից բախվել են ռասիզմի դրսեւորմանը. զույգը հայտարարել է, որ պալատում անհանգստացել են, թե որքան մուգ կլինի իրենց առաջնեկի մաշկի գույնը: Բացի այդ, Մեգանը հայտարարել է, որ իրեն հաճախ են այցելել ինքնասպանության մտքեր բրիտանական մամուլում հալածանքների պատճառով, սակայն թագավորական ընտանիքում նրան աջակցություն չեն ցուցաբերել:



© NEWS.am STYLE