6 հայտնի հայուհի, որոնք չեն խուսափում Instagram-ում լինել չշպարված (ֆոտո)

20:25   10 նոյեմբերի, 2021

Instagram-ի եւ այլ հավելվածների տարատեսակ ֆիլտրերի պատճառով շատ աղջիկներ ու կանայք օր օրի ձեռք են բերում նորանոր բարդույթներ: Այդ հավելվածները ստիպում են քեզ սեփական արտաքինդ տեսնել այլ գույների ու ձեւերի մեջ, որոնց կիրառումից հետո ոմանք այլեւս չեն կարողանում իրենց դեմքը պատկերացնել առանց դրանց: Ակնհայտ է, որ նման հավելվածներից օգտնվում են, նույնիսկ, դիմահարդարները՝ իրենց աշխատանքներն ավելի վառ ու տպավորիչ ներկայացնելու համար:

Մինչ ոմանք տանջվում են իրենց վիրտուալ կատարելությունը ցույց տալու համար, նրանց կողքին օր օրի փայլում են այն աղջիկները, որոնք Instagram-ի նման հարթակում, որտեղ բոլորը կատարյալ են եւ անիրական, առանց կաշկանդվելու տեղադրում են իրենց բնական լուսանկարները:

NEWS.am STYLE-ն ուսումնասիրել է հայ հայտնիների ինստագրամյան էջերն ու գտել այն համարձակներին, որոնք չեն խուսափում իրենց հետեւորդներին ցույց տալ իրենց բնական դիմագծերը՝ առանց շպարի ու ֆոտոշոփի:

Սոֆի Մխեյան

Էմմա Սապունջյան

Շուշաննա Թովմասյան

Աննա Գրիգորյան

Էլեն Սարգսյան

Դալիթա Ավանեսյան

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE