21:47 10 նոյեմբերի, 2021Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որունցում ներկայացել է սպորտային կերպարում։

Ինստագրամայն էջում հրապարակված կադրերն արվել են մեքենայի մեջ։ Անիտան կրում է դեղին գույնի բլուզ, բաց երանգի տաբատ եւ փքաբաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Կարմիր գույնը սիրող մարդկանց հետ երբեք չեք ձանձրանա: Նրանք միշտ գնում են դեպի իրենց նպատակն ու իրականացնում երազանքները... Իսկ դու սիրու՞մ ես կարմիր գույնը...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել էին Ծաղկաձորում։ Անիտան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել Բնությունից»,- մեկնաբանություններում գրել էր նա։