Ներքնազգեստի վաճառքից Քիմ Քարդաշյանն ու Fendi-ն մեկ րոպեում միլիոն դոլար են վաստակել

23:11   10 նոյեմբերի, 2021

Քիմ Քարդաշյան Skims եւ Fendi ապրանքանիշների համատեղ հավաքածուի վաճառքի գումարը մեկ րոպեում գերազանցել է մեկ միլիոն դոլարը: Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 9-ին գնորդներին հասանելի է դարձել Fenix Skins կոլաբորացիան, որում ներկայացված են հագուստ, լողազգեստ, ներքնազգեստ, եւ գուլպաներ, զուգագուլպաներ։ Նոր հավաքածուի իրերի արժեքը տատանվում է 100-ից մինչեւ 4200 դոլարի միջակայքում:

Բրենդները համագործակցության մասին հայտարարել են հոկտեմբերին։ Այն դարձել է Քարդաշյան բրենդի համար առաջին խոշոր համագործակցությունը: Հավաքածուում տեղ են գտել կանացի եւ մարմինն ընդգծող ներքնազգեստ, սպորտային կոստյումներ, բոդիներ, զուգագուլպաներ, տրիկոտաժե հագուստ, բաճկոններ եւ կաշվե զգեստներ:



© NEWS.am STYLE