Անթերի կազմվածք․ Իջինը կիսվել է լողազգեստով լուսանկարներով

23:49   10 նոյեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են լողափնյա հանգստի ժամանակ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է կապույտ երանգի լողազգեստ, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ։ Նա արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին կապույտ համարձակ դեկոլտեով զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Իջինը հագուստը համադրել էր ոճային բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, երգչուհին արտահայտիչ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր վզնոցը։



© NEWS.am STYLE