Համացանցում քննադատել են Ռիզ Ուիզերսփունի լուսանկարով ամսագրի շապիկը

22:07   10 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի մասնակցությամբ Instyle նորաձեւության ամսագրի շապիկը սոցցանցերում քննադատել են ֆոտոշոփի պատճառով: Լուսանկարը եւ մեկնաբանությունները հայտնվել են պարբերականի Instagram-ի էջում: Խմբագրությանը մեղադրել են դերասանուհուն երիտասարդացնելու հարցում ռետուշը չարաշահելու մեջ։ Արդյունքում Ռիզն  անճանաչելի է դարձել։

«Ինչու՞ եք այդպես ֆոտոշոփ արել Ռիզին։ Նա առանց դրա էլ գեղեցիկ է», «ես շոկի մեջ եմ, նա 20 տարեկանի տեսք ունի։ Սարսափելի է», «հետաքրքիր է, Ռիզը հաստատե՞լ է այս լուսանկարը։ Ինքն իրեն նման չէ», «ասես տիկնիկ լինի», «սարսափելի լուսանկար ու ֆոտոշոփ», - արտահայտվել են համացանցի օգտատերերը։

Հայտնի է, որ կադրերի հեղինակը ֆոտոլրագրող Էմմա Սամմերտոնն է։ Ոճաբանը՝ Ջուլիա Բոեմը, իսկ Դիմահարդարը՝ Քելսի Ֆիշերը։



© NEWS.am STYLE