People ամսագիրը «Ընկերները» սերիալի աստղին անվանել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդ

10:11   11 նոյեմբերի, 2021

People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդուն, որը դարձել է ամերիկացի դերասան Փոլ Ռադը։ Լուրն անսպասելի էր, քանի որ աղբյուրները 100% - ով կանխատեսում էին Marvel ֆիլմերի աստղ Քրիս Էվանսի հաղթանակը:

Ինսայդերները գրեթե բոլոր 100%-ով վստահ էին, որ հաղթանակը Կապիտան Ամերիկայինն է, ավելի ճիշտ՝ նրա դերը կատարող դերասանինը։ Դա սպասելի էր, քանի որ Քրիս Էվանսը պարգեւը պետք է վերցներ անցած տարի: Սակայն տղամարդու ինտիմ լուսանկարի հետ կապված սկանդալի պատճառով որոշվել է հաղթանակը տալ դերասան Մայքլ Բ.Ջորդանին։

Փոլ Ռադը հայտնի է «Մրջյուն մարդ», «Անտաղանդները», «Գինեգործների կանոնները» ֆիլմերով եւ «Ընկերները» սերիալով: Դերասանը կատակել է, որ այժմ իր կյանքը շատ կփոխվի։

«Եվ ես կարծում եմ, որ շատ ավելի մեծ թվով զբոսանավերում կլինեմ։ Ուրախ կլինեմ ընդլայնել իմ զբոսանավային կյանքը», - կատակել է Ռադը։



© NEWS.am STYLE