21:48 11 նոյեմբերի, 2021Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ հանդերձանք․ բլուզ, տաբատ։ Արմինկան հավաքել է մազերը, նախապտվությունը տվել նվազագույն շպարին։ «Տնային», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել է երգչուհին։ Արմինկայի երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ ու խնամված»։
«Քո ծնունդը լույս ու սեր ա բերել մեր ընտանիք: Իսկ դու արդեն 51 տարի շռայլորեն քո շուրջն ես տարածում էդ լույսն ու սերը։
Բարով ես ծնվել, իմ հոգու Քույրիկ»,- ավելի վաղ՝ քույրիկի տարեդարձին գրել էր Արմինկան։