Հաղթանակի օրվա պատճառով․ СТС-ը Մորգենշտորնի դեմքը թաքցրել է «Կաղամարի խաղի» դիմակի ներքո

11:07   11 նոյեմբերի, 2021

Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը անհետացել է «Русский ниндзя» շոուի ազդարարից, երբ երգիչը սկանդալային հայտարարություն է արել Հաղթանակի օրվա տոնակատարության մասին: Նախագծի պրեմիերայի մասին լուրը հայտնել է СТС-ի պրոդյուսեր Վյաչեսլավ Մուրուգովը՝ հրապարակելով նոր պաստառը, որի վրա բացակայում է սկանդալային երաժիշտը: Հաղորդավարի դեմքը թաքնված է «Կաղամարի խաղը» հայտնի սերիալի դիմակի ներքո:

«Русский ниндзя»․ նոյեմբերի 22-ին, ժամը 20:00-ին, СТС-ի եթերում», - գրել է Մուրուգովը իր Instagram-ում:

Ինչպես գրում է ФАН-ը, այդպիսով ստեղծողները փորձում են հերթական անգամ ուշադրություն գրավել։ Սոցցանցի որոշ օգտատերերի վարկածով՝ Մորգենշտերնին ոչ ոք չի փոխարինի, եւ սա պրեմիերայից առաջ հերթական PR քայլն է։ Սակայն շատերը ենթադրում են, որ СТС-ն, այնուամենայնիվ, հանրությանն ընդառաջ է գնացել եւ չեղյալ է հայտարարել կատարողի հետ պայմանագիրը՝ «Осторожно: Собчак» YouTube-յան շոուի եթերում Հաղթանակի օրվա մասին արտիստի արտահայտությունների պատճառով։

Դրանից հետո քննադատության ալիք է բարձրացել, իսկ նրա մասնակցությունը «Русском ниндзя»-ին այժմ հարցականի տակ է։



© NEWS.am STYLE