Հայտնի է դարձել դիզայների անունը, որը կկարի Բրիթնի Սփիրսի հարսանեկան զգեստը

13:12   11 նոյեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն Instagram-ում տեղադրել է վարդագույն փարթամ զգեստով լուսանկարներ, եւ երկրպագուները միանգամից որոշել են, որ այդ կերպարով նա պատրաստվում է ամուսնանալ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բրիթնին միանգամից նշել է, որ դա հարսանեկան զգեստ չէ։ «Քանի դեռ մենք այստեղ զվարճանում ենք Դոնաթելլա Վերսաչեն իմ զգեստն է կարում», - գրել է երգչուհին:

Հայտնի աստղի երկրպագուները հիացել են՝ իմանալով, որ երգչուհին որպես իր հարսանեկան դիզայներ ընտրել է Դոնաթելային։ Նրանք հայտարարել են, որ ստեղծագործական կանայք կկարողանան «սուպեր դուետ» կազմել։

Հարսանեկան արարողության ամսաթիվը դեռեւս չի հայտարարվում։ Եթե 27-ամյա դերասան եւ ֆիտնես մարզիչը երբեք ամուսնացած չի եղել, ապա Բրիթնիի համար այս ամուսնությունը երկրորդն է լինելու (եթե չհաշվենք 55 ժամ տեւած եւ Լաս Վեգասում նրա մանկության ընկեր Ջեյսոն Ալեքսանդրի հետ կնքված միությունը): 2004 թվականին Սփիրսն ամուսնացավ երաժիշտ Քեւին Ֆեդերլայնի հետ, երկու որդի ունի։



© NEWS.am STYLE