Թոմ Հարդին եւ Չենինգ Տատումը կխաղան թալիբների կողմից Աֆղանստանը գրավելու մասին ֆիլմում

14:16   11 նոյեմբերի, 2021

Universal Pictures-ը ձեռք է բերել Ջորջ Նոլֆիի («Բորնի վերջնագիրը») պատմությունը էկրանավորելու իրավունքը, որը հիմնված է իրական դեպքերի վրա։  Իրադարձությունները տեղի են ունեցել այս տարվա օգոստոսին Աֆղանստանում, երբ «Թալիբանը» գրավել է երկրի տարածքը: Գլխավոր դերերը կխաղան Չենինգ Տատումն ու Թոմ Հարդին, որոնք հանդես կգան նաեւ որպես պրոդյուսերներ: Այս մասին հայտնում է Deadline-ը։

Սյուժեի կենտրոնում երեք նախկին հատուկջոկատայինների ճակատագիրն է։ Նրանք որոշում են վերադառնալ Աֆղանստան, որպեսզի օգնեն փրկել իրենց գործընկերների եւ դաշնակիցների ընտանիքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական շարժումը (արգելված է մի շարք երկրներում) ներխուժել Էր Աֆղանստանի տարածք ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Դրա պատճառով գրավման առաջին շաբաթվա ընթացքում երկիրը ստիպված են եղել լքել հազարավոր օտարերկրացիներ եւ խաղաղ բնակիչներ:

Լուսանկարը՝ Ivi



© NEWS.am STYLE