Նկարահանումների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով Ալեք Բոլդուինին դատի են տվել

15:19   11 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինին դատի են տվել «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ դժբախտ պատահարի պատճառով: Նշվում է, որ լուսային օպերատորը մահացած Գալինա Հաթչինսի մտերիմ ընկերն էր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Հայցվորը պնդում է, որ անփութությունը, որը հանգեցրել է նկարահանման հրապարակում գործընկերոջ մահվան, նրա մոտ «լուրջ էմոցիոնալ սթրես է առաջացրել, որը նրան մշտապես կհետապնդի»:

Ավելի վաղ Բոլդուինը հանդես էր եկել ֆիլմերի եւ սերիալների նկարահանումների ժամանակ զենքի օգտագործման նոր կանոնների օգտին: Կինեմատոգրաֆիստը հայտարարել է, որ նկարահանման հրապարակում պետք է ոստիկան լինի, որը կհետեւի անվտանգությանը: Ընդ որում, արտիստի կարծիքով, կարեւոր չէ ՝ արդյոք աշխատակիցները նկարահանումների ժամանակ օգտագործում են բուտաֆորական կամ իրական զենք։

 



© NEWS.am STYLE