Ոճային․ Էլեն Ասատրյանի նոր հրապարակումը

23:38   11 նոյեմբերի, 2021

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի հագուստ, նույն երանգի մարզակոշիկներ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։ Սակայն հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրան․ «Ոճային», «սիրուն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր մարմինն ընդգծող, մուգ երանգի հանդերձանք։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր արտահայտիչ շպարին։ Նրա ձեռքի ափի մեջ գրված էր «25»՝ Էլենի տարիքը։ Հրապարակմանը կից նա չէր մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ բարեմաղթանքներ էին հղել։



© NEWS.am STYLE