«Ռանետկի»-ի աստղը բողոքել է պրոդյուսերների ոտնձգություններից

18:19   11 նոյեմբերի, 2021

«Ранетки» խմբի նախկին անդամ Ժենյա Օգուրցովան YouTube-յան «Алена, блин» շոուի ժամանակ պատմել է պրոդյուսերների կողմից ոտնձգությունների մասին:

Օգուրցովան մեկնաբանել է իր՝ «Ռանետկի. երջանիկ տոմս դեպի դժոխք» գիրքը։ Ստեղծագործության մեջ նա պատմել է խմբում սեռական ոտնձգությունների, ֆիզիկական եւ էմոցիոնալ բռնության մասին։

«Սպիտակը տեսնելու համար պետք է նաեւ լինի սեւ, երեւի։ Արտիստների 80%-ն ունի «կուլիսներ», որտեղ տեղի է ունենում այն, ինչ հայտնի է ոչ բոլորին։ Եվ ոչ բոլորն են համարձակվում այդ մասին պատմել։ Երբ ես ազատ հրապարակեցի «Երջանիկ տոմս դեպի դժոխք» գիրքը, բեմի գործընկերները սկսեցին գրել. «Ժենյա, իսկ մեզ մոտ նույնն է», - հայտարարել է Օգուրցովան։

Նրա խոսքով՝ ոչ միայն «Ռանետկի» խումբն է բախվել նման գլոբալ խնդրի, այլեւ այլ մարդիկ։ Օգուրցովան հայտնել է, որ բռնությունն առկա է ստեղծագործական գործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բալետում:



© NEWS.am STYLE