Կորոնավիրուսով վարակվելուց հետո Լարիսա Գուզեեւան առաջին անգամ հայտնվել է ռուսական Առաջին ալիքի եթերում

19:11   11 նոյեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան COVID-19-ով վարակվելուց հետո առաջին անգամ հայտնվել է ռուսական Առաջին ալիքի եթերում: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է նրա գործընկեր Ռոզա Սյաբիտովան իր Instagram-օգտահաշվում։

«Մենք շարունակում ենք նկարահանել «Արի ամուսնանանք» հաղորդումը եւ  շուտով դուք կտեսնեք մեր սիրելի Լարիսոչկային», - հայտարարել է Սյաբիտովան:

«Շնորհակալություն իմ թիմին նրբանկատության, հարգանքի համար։  Ես ոչ մի հարցազրույց չեմ տվել, ոչ մի զանգի չեմ պատասխանել», - հաղորդումից առաջ ասել է նա։ «Կողքիս պառկած էր Վալերա Գարկալինը։ Ես չեմ հասկանում նման կենդանական հետաքրքրասիրությունը», - Գուզեեւան բողոքել է հիվանդանոցում իրեն «հետապնդող» մամուլից։

Գուզեեւան կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել էր սեպտեմբերի վերջին: Առողջական վիճակի վատթարացման վիճակի, նրան նշանակվել էր թերապիա՝ առաջխաղացումը կանխելու համար, որը հանգեցնում է ներքին օրգանների ախտահարման։



© NEWS.am STYLE