20:11 11 նոյեմբերի, 2021Ռուս դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն Իդա Գալիչի «Есть вопросики» YouTube-յան հաղորդմանը տված հարցազրույցում առաջարկել է պատժել կանանց հարասմենթի համար:
«Մարդիկ միմյանց կոտրում են։ Դա կյանքն է։ Ողջ է մնում ուժեղագույնը», - նշել է նա։
Դերասանուհու կարծիքով՝ հենց կինեմատոգրաֆում է հարասմենթի հարցը դրվում հանրության առաջ։ Նա ենթադրել է, որ այդ ոլորտում տղամարդիկ իրենց ոչ պատշաճ են պահում, քանի որ կանայք նրանց սեքս են առաջարկում դերի դիմաց։ «Ինչու՞ է կանանց թույլատրված դա առաջարկել եւ դրա դիմաց դիվիդենտներ ստանալ։ Նրանց պետք է պատժել, որ ընդհանրապես օգտվում են դրանից։ Իսկ նրանք օգտվում են դրանից։ Տուժում են անմեղները, թույլերն այն պատճառով, որ թույլ են տալիս», - ասել է Մուցենիեցեն։
Դերասանուհին խոստովանել է, որ կարիերայի սկզբում ինքն էլ է բախվել հարասմենթի ու սպառնալիքների հետ, սակայն չի նշել այդ տղամարդու անունը։