«Հանգամանքները փոխվել են». Անաստասիա Ռեշետովան մտափոխվել է Սոբչակին հարցազրույց տալ

22:06   11 նոյեմբերի, 2021

Մոդել Անաստասիա Ռեշետովան վերջին պահին մտափոխվել է հարցազրույց տալ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին: Ռեփեր Տիմատիի նախկին ընտրյալը, Instagram-ում պատասխանելով իր բաժանորդների հարցերին, պատմել է՝ ինչն է  իրեն ստիպել փոխել իր միտքը:

«Ես սկզբում համաձայնեցի, բայց հետո հանգամանքները փոխվեցին։ Արդյունքում հայտնվեց «Իմ մենախոսությունը»։ Կարծում եմ, ամեն դեպքում, եթե ես գնայի Քսենիայի մոտ, մենք զիլ կոնտենտ կներկայացնեինք՝ «Մենախոսությունից» տարբերվող: Դրանք տարբեր բաներ են», - ընդգծել է Անաստասիան։

Հիշեցնենք, որ Տիմատիի հետ հարաբերությունների ավարտից մի քանի ամիս անց Անաստասիան թողարկել է «Իմ մենախոսությունը» կարճամետրաժ ֆիլմը, որում պատմել է ռեփերից բաժանվելու պատճառների մասին:



© NEWS.am STYLE