Մեթյու Մաքքոնահին հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստել երեխաներին

23:11   11 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին հայտարարել է, որ դեմ է փոքրիկ երեխաների պատվաստման դեմ։ Այս մասին նա խոստովանել Է The New York Times DealBook-ի առցանց գագաթնաժողովում։ Ընդ որում, դերասանը, նրա կինը եւ նրանց 13-ամյա որդին՝ Լեւին արդեն պատվաստվել են։

«Ես չեմ ուզում պատվաստել իմ կրտսեր երեխաներին։ Ես դեռ ցանկանում եմ ավելին իմանալ այդ մասին», - խոստովանել է Մեթյուն ։

Նա նշել է, որ դրանում դավադրության ոչ մի տեսություն չի տեսնում, եւ ոչ ոք չի ստիպել իր ընտանիքին պատվաստվել։

«Ես դա արել, ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինձ ասել է գնալ եւ պատվաստվիր։ Ես ինքս եմ դա արել։ Մայրս պատվաստանյութը երեք անգամ է արել», - նշել է դերասանը։

Մակքոնահին կնոջ հետ դաստիարակում է երեք երեխաներին՝ 13 – ամյա Լեւիին, 11-ամյա Վիդին եւ 8-ամյա Լիվինգսթոնին։



© NEWS.am STYLE