Համերգի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից հետո ստուդիաները խզում են Թրեւիս Սքոթի հետ պայմանագրերը

13:09   12 նոյեմբերի, 2021

Astroworld Festival փառատոնում Թրեւիս Սքոթի ելույթի ժամանակ զանգվածային հրմշտոցի հետեւանքով զոհվել է 8 մարդ, եւս 17-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Sony ընկերությունն ու Fortnite խաղի ստեղծողները խզել են արտիստի հետ կնքած պայմանագրերը։

Ավելի վաղ Սքոթը Sony ընկերության ստեղծագործական գործընկերն էր։ Պատահածից հետո PlayStation 5-ի պրոմո հոլովակը նրա մասնակցությամբ հեռացվել է խաղային համակարգից։

Բացի այդ, երկրպագուներից մեկը Թրեւիսին դատի է տվել։ Տեղի ունեցածից հետո ռեփերը որոշում է կայացրել եւ հայտարարել, որ կվերադարձնի այդ համերգի տոմսեր գնած բոլոր անձանց գումարները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեխասում «Astroworld Festival» փառատոնի ընթացքում նվազագույնն ութ մարդ է մահացել, մի քանիսը տուժել են։ Նշվում էր, որ ռեփեր Թրեւիս Սքոթի ելույթի ընթացքում ամբոխը սկսել է հպվել բեմի առջեւի հատվածին, ինչը խուճապ է առաջացրել, մարդիկ սկսել են կորցնել գիտակցությունն ու ընկնել, ինչը հանգեցրել է հրշմտոցի։



© NEWS.am STYLE