Փերիս Հիլթոնն ամուսնացել է

12:06   12 նոյեմբերի, 2021

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Փերիս Հիլթոնն ամուսնացել է 40-ամյա գործարար Քարթեր Ռեումի հետ։ Այս մասին Նա հայտնել է իր Instagram-ում։

Մինչ այդ 40-ամյա Հիլթոնը երեք անգամ նշանադրվել է, բայց այդպես էլ չի ամուսնացել։

Հանդիսությունը տեղի է ունեցել Բել Էյր կալվածքում, որը պատկանում է նրա հանգուցյալ պապիկին։ Ինչպես ասել է E!News պարբերականի աղբյուրը, աստղը հարսանեկան զգեստն ընտրել է միջոցառման  նախօրեին՝ ուշ երեկոյան։

Տոնական միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան աստղեր, օրինակ՝ Էմմա Ռոբերթսը, Էշլի Բենսոնը եւ երգչուհի Բի բի Ռեքսան։



© NEWS.am STYLE