20:43 12 նոյեմբերի, 2021Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որի կադրերով կիսվել է հետեւորդների ու երկրպագուների հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է պուտավոր պրինատով երկարափեշ զգեստ։ Նա կերպարանք է ընդունել անձրեւի տակ։ Դերասանուհու մազերն արձակված են, նախընտրել է կարմիր շրթներկ։ «Կատաղած անձրեւը, սառն անձրեւը... Մարդկանցից մաքրել է կեղտն ու փոշին...», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին, ապա հավելել է «#եղանակս» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր բաց երանգի հագուստ․ տաբատ, բլուզ, ոճային պրինտով վերնաշապիկ։ Նա կերպարը համադրել էր բարձրակրունկ երկարաճիտների եւ լայնեզր գլխարկի հետ։ Հրապարակմանը կից Մարինկան գրել էր․ «Ձեզ լավ օր»։
Լուսանկարները՝ fashionbox_studio