Թոմ Հենքսը հանդես կգա Disney+-ի «Պինոկիո» ռեմեյքում

18:07   12 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը «Պինոկիո» ֆիլմի ռեմեյքում կմարմնավորի Ջեպետոյի դերը։ Կինոժապավենը Disney+-ում կթողարկվի 2022 թվականի երկրորդ կեսին։

Disney կինոընկերությունը վերջին տարիներին ակտիվորեն նկարահանում է կինոժապավեններ իր դասական մուլտֆիլմերով։ Հանդիսատեսին ներկայացվել են «Առյուծ արքան», «Մուլան», «Ալադին» եւ այլն: Նախատեսվում է, որ կէկրանավորվեն նաևեւ «Ջրահարսը» եւ «Փիթեր Փենը»: Այս մասին հայտնում է ScreenRant պարբերականը։

Օրիգինալ «Պինոկիո» ֆիլմի պրեմիերան, որն ընդամենը երկրորդ լիամետրաժ ֆիլմն էր, որը ստեղծել է Ուոլթ Դիսնեյի ստուդիան, կայացել է 1940 թվականին: Աղբյուրները հայտնում են, որ հայտնի հեքիաթի վերաթողարկումը նախատեսված է 2022 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին։



© NEWS.am STYLE