Դավլեթյարովի հետ սկանդալից հետո Լերա Կուդրյավցեւան վերսկսել է համագործակցությունը Муз-ТВ-ի հետ

19:07   12 նոյեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հոբելյանական տոնակատարության նախօրեին վերադարձել է Муз-ТВ: Դերասանուհին սկանդալից հետո առաջին անգամ հանդես կգա երաժշտական ալիքի եթերում, փոխանցում է ФАН-ը։

Муз-ТВ-ն նախատեսում է զանգվածային տոնակատարություն՝ առաջատար հաղորդավարների մասնակցությամբ: Նախագծին հաջողվել է կարգավորել հարաբերությունները Կուդրյավցեւայի հետ։ Հաղորդավարուհին համագործակցությունը վերսկսել է նախկին գլխավոր տնօրեն Արման Դավլեթյարովի հետ խոշոր կոնֆլիկտից մեկուկես տարի անց:

Աստղը կմասնակցի Կրեմլում կայանալիք մեծ համերգին։ Բացի այդ, նա կներկայացնի ռեկորդակիր-տեսահոլովակների թոփ-50-ը։ Հաղորդավարուհին խոստովանել է kp.ru-ին, որ իրեն ջերմ են ընդունել հեռուստաալիքում։

«Գործընկերներս ինձ շատ ջերմ ընդունեցին, ես չէի սպասում։ Երբեմն պետք է մի քիչ հեռանալ, որպեսզի, երբ վերադառնաս, հայտնվի կարմիր գորգի վրա», — պատմել է հեռուստահաղորավարուհին։

Դավլեթյարովի հետ կապված սկանդալը տեղի է ունեցել Муз-ТВ մրցանակաբաշխության նախաշեմին։ Մեդիամենեջերը Կուդրյավցեւային փոխարինել է երգչուհի Օլգա Բուզովայով, ինչի մասին աստղը պատահաբար է իմացել:



© NEWS.am STYLE