Մահացել է գրող-երգիծաբան Վիկտոր Կոկլյուշկինը

16:00   12 նոյեմբերի, 2021

Մահացել է գրող-երգիծաբան եւ էստրադային դրամատուրգ Վիկտոր Կոկլյուշկինը, նա 75 տարեկան էր: Այս մասին հայտնում է «Россия-24» հեռուստաալիքը։

Նշվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի սուր անբավարարությունը։

Վիկտոր Կոկլյուշկինը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվայում։

Կոկլյուշկինն ինքն է կարդացել իր մենախոսությունները՝ հանդես գալով որպես հեղինակ-կատարող։ 1985 թվականի վերջին նա առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում. գրել է «Ձմեռ էր» ժամանցային հաղորդման սցենարը, որը թողարկվել է առաջին ալիքով, ինչպես նաեւ «Քեռի Վանյա եւ ուրիշները» ֆիլմի սցենարը:

Նա մասնակցել է այնպիսի հաղորդումների, ինչպիսիք են «Аншлаг»-ը, «Смехопанорама»-ն, «Кривое зеркало»-ն, «Смеяться разрешается»-ն, «Измайловский парк»-ը, «Клуб юмора»-ն եւ այլն:



© NEWS.am STYLE