«Վարդագույնի 50 երանգները»․ Արմինկայի նոր լուսանկարը

17:48   12 նոյեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել ավտոմեքենայի մեջ։ Նա կրում է վարդագույն երանգի վերնաշապիկ։ Երգչուհին նախապատվությունը տվել է նուրբ շպարին, իսկ վարսերն արձակել է։ «Հիանալի օր եմ մաղթում», - հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ հանդերձանք․ բլուզ, տաբատ։ Արմինկան հավաքել էր մազերը, նախապտվությունը տվել նվազագույն շպարին։ «Տնային», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել էր երգչուհին։ Արմինկայի երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցիկ ու խնամված»։



© NEWS.am STYLE