«Շշմելու գեղեցիկ»․ Ժաննա Բուտուլյանը՝ աշնանային կերպարում

21:43   12 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում ներկայացել է աշնանային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ժաննան կրում է սեւ հանդերձանք․ բլուզ, կաշվե տաբատ եւ բաճկոն։ Դերասանուհու մազերը հավաքված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամոբղջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը Ժաննան չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Շշմելու գեղեցիկ», «տիկնիկ»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Ժաննան սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գունի կաշվե բաճկոնի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «Կին Կշեռքը ոչ միշտ է ցույց տալիս իր զգացմունքները, սակայն խորապես ապրում է յուրաքանչյուր ակնթարթ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE