Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուի նոր թողարկումից կհեռացնել Թրեւիս Սքոթի մասնակցությամբ տեսարանները

22:01   12 նոյեմբերի, 2021

Astroworld փառատոնում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ հրմշտոցի հետեւանքով 8 մարդ է զոհվել, «Քարդաշյանների ընտանիքի» նոր ռեալիթի-շոուից կհեռացնեն Քայլի Ջեների սիրելիի՝ Թրեւիս Սքոթի մասնակցությամբ կադրերը։ Այս մասին գրում է Radar Online-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Տեսախցիկներն աշխատել են մի քանի ամիս։ Դրանք նկարահանել են Քորթնիի նշանադրությունը եւ Փիթ Դեւիդսոնի հետ Քիմի սիրախաղը, ինչպես նաեւ Քայլիի հղիության մասին հայտարարությունը: Սակայն համերգի ժամանակ տեղի ունեցած աղետից հետո, որտեղ Քայլին ու Քենդալը կուլիսներում էին, Թրեւիսի մասնակցությամբ կադրերը հանվել են շոուից», – հայտնել է ինսայդերը։

Նա նշել է, որ ունկնդիրների մահվան գործով հետաքննությունը դեռ երկար է ընթանալու, մինչդեռ համերգի ժամանակ հրմշտոցը վերջինն է, ինչի մասին ցանկանում են խոսել աստղային ընտանիքի ներկայացուցիչները հեռուստաէկրաններին վերադառնալուց հետո: Նախօրեին Քիմը սոցիալական ցանցերում իր ցավակցությունն է հայտնել հրմշտոցի զոհերի հարազատներին:



© NEWS.am STYLE