Թագուհին հավանություն չի տա. Մեգան Մարքլը գալա ընթրիքին ներկայացել է համարձակ զգեստով

23:06   12 նոյեմբերի, 2021

Մեգան Մարքլն արքայազն Հարիի հետ մասնակցել է զինվորական վետերանների պատվին կազմակերպված գալա ընթրիքին: Միջոցառմանը Սասեքսի դքսուհին ներկայացել է Carolina Herrera-ի կարմիր զգեստով՝ խորը դեկոլտեով եւ կտրվածքով, որն ընդգծել է նրա ոտքերը: Համացանցում որոշ օգտատերեր չեն գնահատել աստղի նման կերպարը։ Նրանց կարծիքով՝ դստեր ծնվելուց հետո Մեգանը դեռ չի վերադարձել նախկին կամվածքին։

Հարկ է նշել, որ զույգը իր հանդերձանքներին կրում էին կարմիր կակաչի տեսքով կրծքազարդեր։ Ծաղիկը համարվում է մահացածների հիշատակի օրվա խորհրդանիշը, որն անցկացվում է Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 11-ին:

Աղբյուրը՝  PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE