Բրիթնի Սփիրսը մեկնաբանել է իր նկատմամբ հոր խնամակալության դադարեցումը

20:08   13 նոյեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր նկատմամբ խնամակալությունը դադարեցնելու  մասին դատարանի որոշումը համարել է կյանքի լավագույն իրադարձությունը։ Այս մասին երգչուհին գրել է Instagram-ի իր էջում։

Սփիրսը ցուցադրել է տեսանյութ, որտեղ երկրպագուները տոնում են դատարանի որոշումը։ «Աստված իմ, ես սիրում եմ իմ երկրպագուներին, դա խելագարություն է: Կարծում եմ, որ մինչեւ օրվա ավարտը լաց եմ լինելու։ Իմ կյանքի լավագույն օրն է», - գրել է նա։ Հաջորդ գրառման մեջ երգչուհին հավելել է, որ չի կարող հավատալ կատարվածին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը դադարեցրել է երգչուհի Բրիթնի Սփիրսի նկատմամբ բազմամյա խնամատարությունը:



© NEWS.am STYLE