Անսպասելի․ ում ուղեկցությամբ է Քիմ Քարդաշյանը ժամանել Փերիս Հիլթոնի հարսանիքին (ֆոտո)

14:03   13 նոյեմբերի, 2021

Բոլորս գուշակում էինք, թե ով կուղեկցի Քիմ Քարդաշյանին Փերիս Հիլթոնի հարսանիքին։ Ոմանք կարծում էին, որ դա կլինի Փիթ Դեւիդսոնը, որի հետ Քիմին արդեն մի քանի շաբաթ է, ինչ սիրավեպ են վերագրում: Իսկ մյուսները կարծում էին, որ աստղը կարող է ներկայանալ Քանյե Ուեսթի հետ։ Սակայն աստղը կարողանում է զարմացնել։ Քարդաշյանը թողել է տղամարդկանց եւ հայտնվել ընկերուհու՝ Քիմորա Լի Սիմոնսի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քիմը հիասքանչ տեսք է ունեցել․ նա կրում է համարձակ դեկոլտեով, սեւ գույնի, երկարափեշ զգեստ։ Կերպարն ամբողջացրել են Balenciaga ապրանքանիշի ծավալուն ականջօղերը։

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ Christopher Polk Shutterstock/

Chelsea Lauren Shutterstock



© NEWS.am STYLE