«Դու իմ քաղաք, Երեւան»․ Աթենա Մանուկյանի լուսանկարը Հանրապետության հրապարակից

17:38   13 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աթենա Մանուկյանը Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա միկրոբլոգում արված վերջին հրապարակումից։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել Հանրապետության հրապարակում։ Նա կրում է կաշվե տաբատ, բաց երանգի բլուզ, երկարաճիտ կոշիկներ։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպարով է։ «Դու իմ քաղաք, Երեւան», - հրապարակմանը կից գրել է նա։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ատլասե սեւ զգեստ էր կրում։ Աթենան արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ «Թույլ տվեք՝ նրանք ատեն։ Միայն հավաստիացեք, որ նրանք ճիշտ են արտաբերում ձեր անունը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE