Թեյլոր Սվիֆթը կրկնել է արքայադուստր Դիանայի կուլտային կերպարը (ֆոտո)

22:09   13 նոյեմբերի, 2021

Թեյլոր Սվիֆթը պատրաստվում է վերադառնալ բեմ: Նման իրադարձության համար աստղը ներկայացել է Late Night շոուին եւ կրկնել արքայադուստր Դիանայի կուլտային կերպարը։

Երկար ընդմիջումից հետո երգչուհին թարմացրել է վերջին ալբոմի ռելիզը, որն այժմ կոչվում է Red (Taylor's Version)։ Թեյլորը ներկայացել է ուսերը բաց եւ համարձակ դեկոլտեով սեւ զգեստով։ Ճիշտ է, նա ակնհայտորեն ավելի կարճ է, քան արքայադուստր Դիանայի զգեստն էր։

Հիշեցնենք, որ հենց այդ զգեստով է հանրությանը ներկայացել Դիանան, երբ իմացել է արքայազն Չարլզի եւ Կամիլա Պարկեր-Բոուլզի (նրա ներկայիս կինը) դավաճանության մասին: «Վրեժի» հանդերձանքն ամեն ինչում խախտում էր թագավորական կանոնակարգը։ Հույն դիզայներ Christina Stambolian-ի փոքրիկ սեւ զգեստը՝ բաց ուսերով եւ խորը դեկոլտեով, ընդգծում էր արքայադուստր Դիանայի կազմվածքը: Առավոտյան այդ լուսանկարները եղել են բոլոր թերթերում։

 

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE