Լեդի Գագան կթողարկի կոսմետիկայի իր հավաքածուն

23:16   13 նոյեմբերի, 2021

Ավելի լավ ժամանակ դեկորատիվ կոսմետիկայի իտալական հավաքածու թողարկելու համար դժվար է պատկերացնել։ Լեդի Գագան այժմ ակտիվորեն ներկայացնում է Ռիդլի Սքոթի ֆիլմը, որտեղ նա խաղացել է Մաուրիցիո Գուչիի նախկին կնոջ՝ Պատրիցիա Ռեջանիի դերում:

Եվ այդ պահին Amazon-ում մեկնարկում է Haus Laboratories հավաքածուի նախնական վաճառքը, որը Գագան նվիրել է Իտալիային։ Զուգադիպությու՞ն։ Չենք կարծում։

Կորալ շրթնաներկն անվանվել է դերասանուհի Սոֆի Լորենի պատվին, վարդագույն-մանուշակագույն երանգը ստացել է ոսկերչական իրերի դիզայներ Էլզա Պերետիի անունը, իսկ կարմիր շրթներկը կրում է Ստեֆանիա անունը: Բացի այդ, հավաքածուում ներկայացված են ստվերներկեր, հայլայթերներ եւ կարմրաներկ։

 

 

Լուսանկարները՝ Haus Laboratories



© NEWS.am STYLE