Անահիտ Կիրակոսյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

12:51   14 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Արտակի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում զույգը ջերմ գրկախառնված է։ Դերասանուհին կրում է սպորտային կոստյում, երկար կարդիգան։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, առանց շպարի է։ «Բարի աշնանային լույս։ Իսկ ո՞րն է տարվա Ձեր եղանակը...»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, մարմնագույն կոստյում։ Նրա ալքիավոր մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Կարոտ է կյանքը, կյանքն եմ կարոտում` Կյանքը գունավոր, լուսավոր ու ջինջ: Հավատով թաքուն, ճամփիս երազում` Հուսում եմ անվերջ, հյուսում եմ կարոտ...»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE