Արեւ, ծով, սլացիկ կազմվածք․ Իննա Խոջամիրյանի լողափնյա լուսանկարը

18:49   14 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը երկրպագուների եւ հետեւորդների հետ կիսվել է նոր լոսւանկարով, որում լողափնյա կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել ծովափին։ Նա կրում է վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Փախչել եւ հանգիստ նստել լողափին։ Ահա դրախտի մասին իմ պատկերացումը», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

«Մենք կլռենք ...կողք կողքի նստած...

Որովհետև նույնիսկ մեր լռությունն է խոսուն...

Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ...

Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես մեկ է երջանիկ կլինեմ...

Անձայն ու աննկատ...

...Մեկ անծայր հեռուն նայելով, մեկ ձեռքերիս...Որոնք քեզնով են բուրում...», - օրեր առաջ գրել էր Իննան։



© NEWS.am STYLE