«Դերասանի համար շատ կարեւոր է լինել անկեղծ հենց իր խաղի մեջ»․ Մերի Հակոբյան

19:49   14 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը, ով հանրությանը հայտնի է սերիալներից, նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում Մերին կրում է մուգ երանգի բլուզ, կիսաշրջազգեստ։ Նա արձակել է մազերը, նախընտրել ընդգծված շպար։

«Երբ երկար դադարից հետո պիտի վերադառնայի սոցցանցային ակտիվության, ինչ-որ առմամբ չէի պատկերացնում` ինչպես եմ ձեզ ներկայանալու։ Անընդհատ լուսանկարվել, հոլովակներ նկարահանել, թվում էր` դա այլեւս ինձ համար չէ։

Հետո հասկացա, որ սոցցանցերը լավ հարթակ են հատկապես դերասանների համար. յուրաքանչյուր ֆոտոշարք եւ հոլովակ որպես դերասանուհի նոր կերպարով ներկայանալու հնարավորություն է։ Հենց այս սկզբունքով եմ նկարում նաեւ Տիկտոկի վիդեոները։ Ես դերասանուհի եմ և մտնում եմ նոր կերպարի մեջ։

Իհարկե, այս ամենի հետ պահում եմ անկեղծությունս իմ լսարանի հետ։ Դերասանի համար շատ կարեւոր է լինել անկեղծ հենց իր խաղի մեջ, իսկ ես խենթանալու չափ սիրում եմ մասնագիտությունս», - հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մերին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ աքսեուարը։

 

Լուսանկարները՝ lon__94



© NEWS.am STYLE