«Փնտրեք ոգեշնչում այն ամենի մեջ, ինչ շրջապատում է ձեզ»․ Լիա Զախարյանի լուսանկարը Սանկտ Պետերբուրգից

17:42   14 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին առօրյա կերպարում է։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, բարձր գոտկատեղով, մոխրագույն տաբատ։ Լիան հավաքել է մազերը, նախընտրել նվազագույն շպար։ «Ինձ ոգեշնչում է կյանքի յուրաքանչյուր րոպեն, իմ յուրաքանչյուր ստեղծագործություն, յուրաքանչյուր երկիր եւ քաղաք, որ ես այցելում եմ եւ ամեն մարդ, ով հայտնվում է իմ կյանքում։ Փնտրեք ոգեշնչում այն ամենի մեջ, ինչ շրջապատում է ձեզ», - հրապարակմանը կից գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին Հրեշտակների ձորում։ Լիան սեւ տաբատ էր կրում եւ տոպ, որոնք ընդգծում էին գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջցնում էին երկարաճիտները։ «Ձեզ եմ ներկայացնում իմ վերջին նախագծի՝ «Արյունոտ խաղադրույքի» ճակատագրական, հանդուգն հերոսուհուն»,- գրել էր նա։  



© NEWS.am STYLE