Կողոսկրի ճաք․ «Ледниковый период» ընկնելուց հետո Քսենիա Բորոդինան վնասվածք է ստացել

10:11   14 նոյեմբերի, 2021

«Дома-2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան պատմել է վնասվածքի մասին, որը նա ստացել է «Ледниковый период» նախագծում։ Աստղը հետազոտվել է սառույցի վրա ընկնելուց հետո, փոխանցում է ФАН-ը։

Բորոդինան իր Instagram-ի Stories բաժնում կիսվել է իր առողջության մասին ինդորմացիայով: Բժիշկները նրան ոչ այնքան հաճելի «վճիռ» են ներկայացրել, սակայն հաղորդավարուհին մտադիր չէ հանձնվել։

«Կողոսկրի ճաք։ Բայց ոչինչ, միեւնույն է դեռ սահելու եմ... Չեմ կարող թողնել․․․ Ուզում եմ առաջ գնալ․․․», - խոստովանել է Բորոդինան։

Տեղի ունեցածի այնքան ցավալի էր, որ Քսենիան առաջին անգամ եթերում լաց է եղել։ Ցնցող անհաջողությունից հետո աստղը սկզբում մտածում էր հեռանալ նախագծից եւ այլեւս չվերադառնալ, բայց արդյունքում փոխեց որոշումը:

 «Ես չեմ կարող հենց այսպես հանձնվել եւ ցույց տալ, որ ոչնչություն եմ, որը առաջին անկումից հետո փախավ ... ցավո՞տ է: Շատ ցավալի է, բայց ավելի շատ բարոյապես, քան ֆիզիկապես», - եզրափակել է Բորոդինան։



© NEWS.am STYLE