Բրիթնի Սփիրսը մտադիր է կրկին երգեր ձայնագրել

11:16   14 նոյեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը պատրաստվում է կրկին երաժշտություն ձայնագրել։ Այս մասին գրում է TMZ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ երգչուհին դեռ չի ընտրել պրոդյուսերին։ Բացի այդ, արտիստուհին դեռ չունի հեղինակներ, որոնք նրա համար երգեր կգրեն։

Հաղորդվում է նաեւ, որ փոփ աստղը պարի դասերի է հաճախելու։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը դադարեցրել է երգչուհի Բրիթնի Սփիրսի նկատմամբ բազմամյա խնամակալությունը։



© NEWS.am STYLE