Լինդսի Լոհանը վերադառնում է մեծ էկրաններ. դերասանուհին կհայտնվի Սուրբ Ծննդյան նոր կատակերգությունում

15:07   14 նոյեմբերի, 2021

Լինդսի Լոհանը վերադառնում է մեծ էկրաններ։ Երեք տարի անց աստղը գլխավոր դերում հանդես կգա Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգությունում։ Այս մասին հայտնում է սթրիմինգային ծառայության Instagram-ում պաշտոնական էջը։

Ֆիլմի անվանումը դեռ գաղտնի է պահվում։ Ֆիլմը կպատմի հյուրանոցի հղփացած ժառանգորդուհու մասին, որը Սուրբ Ծնունդից առաջ կորցնում է հիշողությունը։ Աղջիկն ընկնում դահուկներով սահելու ընթացքում։ Դեպքից հետո հերոսուհին «հայտնվում է մի տղամարդու եւ իր տարիքին ոչ համապատասխան զարգացած դստեր խնամքի ներքո»։



© NEWS.am STYLE