Daily Mail. Բրիթնի Սփիրսը պատրաստվում է դատի տալ հորը

17:12   14 նոյեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը պատրաստվում է դատի տալ հորը «խնամակալությունը չարաշահելու» համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«39-ամյա կինը վարձել է քրեագետներ, հաշվապահներ եւ մտադիր է դատի տալ իր հորը՝ Ջեյմսին «խնամակալությունը չարաշահելու» համար», — հայտարարել է պարբերականի աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ երգչուհին շատ բարկացած է իր հոր վրա, եւ հայցը կարող է ներկայացվել մոտ ժամանակներս։ Նրա փաստաբան Մեթյու Ռոզենգարտը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կկայացնի ինքը՝ Բրիթնի Սփիրսը։

Ջեյմի Սփիրսը Բրիթնիի խնամակալն էր 2008-ից, երբ նա նյարդային պոռթկում է ունեցել։ 2021 թվականին դատարանը Բրիթնի Սփիրսին ազատել է հոր խնամակալությունից: Դատավարության շուրջ ծավալվել է զանգվածային սկանդալ. ականատեսներն ու ինքը՝ Բրիթնին, պնդում են, որ Սփիրսն առավելագույնս սահմանափակել է աստղի ազատությունը, որոշել է նրա շփման շրջանակը, երեխաներին թույլ չի տվել տեսակցել մորը եւ հետեւել է նամակագրությանը:

Իր նկատմամբ խնամակալությունն ավարտելու մասին դատարանի որոշման ամսաթիվը նա համարել է իր կյանքի լավագույն օրը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE