«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը Հիչկոկին մեղադրել է իր տատիկի նկատմամբ ոտնձգությունների մեջ

16:11   14 նոյեմբերի, 2021

The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում դերասանուհի Դակոտա Ջոնսոնը պատմել է, թե ինչպես է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը քանդել իր տատիկի, մոդել եւ դերասանուհի Թիփի Հեդրենի կարիերան՝ նրա հետ ինտիմ կապի մեջ չմտնելու պատճառով: Ջոնսոնի խոսքով՝ հենց տատիկն է սովորեցրել պաշտպանել իրեն։

Նա ահաբեկել է տատիկիս։ Եվ երբեք դրա համար պատասխանատվություն չի կրել։ Եվ միանգամայն անընդունելի է, որ իշխանություն ունեցող մարդիկ չարաշահեն իրենց դիրքը՝ անկախ ոլորտից», - ասել է Ջոնսոնը։

Նա հավելել է, որ տատիկը ազնիվ մարդ էր։ Հայտնի է, որ Հիչկոկի երկու ֆիլմերին մասնակցելուց հետո նա հրաժարվել է հետագայում աշխատել հայտնի ռեժիսորի հետ:

Աղբյուրը՝ News.ru

Լուսանկարը՝ Gettyimages



© NEWS.am STYLE