16:39 14 նոյեմբերի, 2021Երգչուհի էմմին ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա ավագ որդին՝ Դանիելը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերին կից երկու երեխաների երիտասարդ մայրիկը շնորհավերելով որդու տարեդարձը՝ գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, մեր բարի եւ հոգատար Դանի։ Թող քեզ միշտ շրջապատեն բարի մարդիկ: Չվախենաս չարից ու դժվարություններից: Աստված է պահում բարիներին»:

Օրերս հրապարակված կադրերում Էմմին սեւ հագուստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Էմմին արձակել էր մազերն ու «թաց» դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր խոշոր վզնոցը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Տիկնիկ», «ռումբ»։