«The Beautified Project» ռոք խումբը ներկայացրել է նոր ալբոմը (ֆոտոռեպորտաժ)

11:46   22 հոկտեմբերի, 2013

Հայկական ճանաչված «The Beautified Project» ռոք խումբը հոկտեմբերի 21-ի երեկոյան Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացրեց նոր՝ United We Fall ալբոմը: Դրանում ընդգրկված է 9 երգ, որոնք բոլորն էլ կենդանի կատարմամբ հնչեցին համերգի ժամանակ:

 

Անգլալեզու հայկական The Beautified Project այլընտրանքային ռոք խումբը 2005-ին Լոնդոնում հիմնել է երգիչ եւ երգահան Անդրե Սիմոնյանը: 2006-ին Անդրեն Լոնդոնում թողարկում է խմբի առաջին Serenades for Insanity դեմո-ալբոմը:

 

2008-ին, աշխատելով Հայաստանում, խումբը ներկայացնում է առաջին լիարժեք սկավառակը՝ Behind the Happy Mask: Երկու տարի անց առաջին Butterfly ալբոմի Beyond the Butterfly սինգլը հայտնվում է MTV-ի էկրաններին: 2011 թվականիի դեկտեմբերին The Beautified Project-ը դառնում է առաջին ռոք խումբը Հայաստանում, որը պայմանագիր է կնքում եւ սկսում է համագործակցել ամերիկյան St. Mongoose Entertainment ձայնագրման ստուդիայի հետ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE