Ինչու Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ներկա չի գտնվել Ջիգարխանյանի հուշարձանի բացմանը

16:34   15 նոյեմբերի, 2021

Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, 5-tv.ru-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու ներկա չի գտնվել նախկին ամուսնու հուշարձանի բացման արարողությանը նրա մահվան տարելիցի կապակցությամբ: Ամբողջ մեղքը դերասանի մտերիմների հետ տարաձայնություններն են։

«Դե, որովհետեւ Արմեն Բորիսովիչի կողքին եղել են մարդիկ, որոնց հետ ես չեմ կարող գնալ միջոցառումների, որոնք քանդել են մեր ընտանիքը եւ, կարծում եմ, Արմեն Բորիսովիչի հեղինակությունը փչացրել են հրապարակավ», - ասել է նա:

Դաշնակահարուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել Ջիգարխանյանի մահվան տարելիցի օրը բացված նոր հուշարձանը։ Նրա խոսքով՝ նման մեծ արտիստի արժանի հուշարձան կառուցելու համար պետք է իմանալ նրա եւ նրա ստեղծագործության մասին գրեթե ամեն ինչ։

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հուշարձան կառուցել, ապա պետք է դիմի նրան (Ջիգարխանյանին-խմբ.) ։ խմբ.) ստեղծագործունեությանը, դիտի նրա մանակցությամբ ֆլմերը։ Դրանք շատ են, բարեբախտաբար։ Պետք է դիտել նրա ներկայացումները եւ գոնե ինչ-որ գրականություն կարդալ այն մեծերի ներկայացումների մասին, որոնց նա մասնակցել է։ Ըստ էության նա 20-րդ եւ 21-րդ դարի ռուսական թատրոնի եւ կինոյի պատմության լավագույն դերասաններից մեկն է։ Ահա այդ մասին պետք է խոսել ու հիշել», - իր կարծիքն է հայտնել արտիստի նախկին կինը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկան հասակում: Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը Արմեն Ջիգարխանյանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ հուշարձան է բացվել:



© NEWS.am STYLE