Մանիժան հայտնել է նշանադրության եւ առաջիկա ամուսնության մասին

11:06   15 նոյեմբերի, 2021

Երգչուհի Մանիժան եւ նրա ընտրյալը՝ ռեժիսոր Լադո Կվատանիան, որոշել են ամուսնանալ։ Ինչպես հայտնի է դարձել, նշանադրությունը տեղի է ունեցել դեռ ամռանը։ Այս մասին Մանիջան հայտնել է Instagram-ում։

Մանիժայի եւ Լադո Կվատանիայի հարաբերությունների մասին հայտնի է դարձել այս տարվա գարնանը: Երգչուհու սիրեցյալը մեկնում էր Նիդերլանդներ, որպեսզի աջակցի «Եվրատեսիլ»-ում նրա լայնորեն քննարկվող ելույթին:

Ինչպես գրում է Star Hit-ը, հենց Կվատանիան է Russian Woman երգը բեմադրել:

Երգչուհին հայտնել է, որ Կվատանիան առաջարկություն է արել դեռ ամռանը։ «Ես ասացի «այո», - կադրը մակագրել է երգչուհին՝ ցուցադրելով նշանադրության մատանին եւ իրեն՝ փեսացուի գրկում։



© NEWS.am STYLE