Էդ Շիրանը ստացել է MTV Europe Music Awards 2021-ի գլխավոր մրցանակները

12:08   15 նոյեմբերի, 2021

Բուդապեշտում կայացել է MTV Europe Music Awards 2021 մրցանակաբաշխությունը։ Էդ Շիրանը լավագույնն է ճանաչվել մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն կատարող», «Լավագույն փոփ երաժիշտ», «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն բրիտանացի եւ իռլանդացի կատարող»: Նրա հետ հաղթանակի համար պայքարում էին Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆտը, Դուա Լիպան եւ այլ աստղեր:

Այս տարի արարողությունը տեղի է ունեցել օֆլայն ձեւաչափով, ի տարբերություն անցյալի, երբ բոլոր պարգեւները առցանց են հանձնվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մրցանակաբաշխության ընթացքում Էդ Շիրանը հանդես է եկել երկու անգամ։

Բրիտանացին առաջ է անցել Ջասթին Բիբերից (Peaches), Doja Cat-ից (Kiss Me More), Օլիվիա Ռոդրիգոյից (Drivers License), Lic Na X-ից (Montero), ինչպես նաեւ Kid Laroi-ից, որը Բիբերի հետ կատարել է «Stay» ստեղծագործությունը:



© NEWS.am STYLE