Մահացել է Թրեւիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցից տուժած 9-ամյա երեխան

14:12   15 նոյեմբերի, 2021

Ռեփեր Թրեւիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցից տուժած 9-ամյա Էզրա Բրաունը մահացել է վնասվածքներից, հաղորդում է Rolling Stone-ը:

Astroworld փառատոնի շրջանակներում տեղի ունեցած համերգը երեխան այցելել է իր հոր՝ Փրեստոնի հետ։ Թրեսթոնը որդուն նստեցրել է ուսերի վրա, բայց երբ ամբոխը շարժվել է դեպի բեմ, տղամարդը կորցրել է գիտակցությունը թթվածնի պակասի պատճառով։ Էզրան ընկել է, հրմշտոցի ժամանակ վնասել են նրա թոքը, երիկամը, լյարդը, նա սրտի նոպա է ունեցել։

Հիվանդանոցում Էզրային գցել են արհեստական կոմայի մեջ՝ գլխուղեղի այտուցը հեռացնելու համար։

Ընտանիքն արդեն համերգի կազմակերպիչներին դատի է տվել, ինչպես եւ մյուս տուժածները, նրանք երաժիշտներին եւ շոուի կազմակերպիչներին մեղադրում են հրմշտոցի հրահրման եւ տեղի ունեցածին ժամանակին չարձագանքելու մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրեւիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցի հետեւանքով տուժած աղջկա ուղեղը մահացել է. նա իններորդ զոհն է դարձել Astroworld- ում ստացած վնասվածքների պատճառով:

Լուսանկարը՝ Rolling Stone



© NEWS.am STYLE