«Ապաշնորհությունը չի բուժվում»․ Մարջան Ավետիսյան

19:39   15 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է մոխրագույն տաբատ, սեւ վերարկու, որոնք համադրել է գլխարկի հետ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ «Ապաշնորհությունը չի բուժվում», - հրապարակումը մակագրել է Մարջանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել էր Ամստերդամում։ Դերասանուհին կերպարանք էր ընդունել պատուհանի առջեւ, որից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի քաղաք։ Մարջանը կրում էր սեւ հանդերձանք։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակումը դերասանուհին չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Միշտ փայլում եք»։



© NEWS.am STYLE